Դեպքեր, բացահայտումներ
Հայտնագործություններ, որոնք երազի արդյունք են. fact.am
- Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը` լուծելով այդ պահին իրեն տանջող խնդիրը. ինչպես դասավորել ասեղի անցքը, որպեսզի թելը կարողանա կառչել գործվածքների հակառակ կողմից:
- Օլեգ Անտոնով: Խորհրդային ավիակոնստրուկտորին մտահոգում էր «Անտեյ» օդանավի պոչաթեերի կառուցվածքի խնդիրը: Անհրաժեշտ կառուցվածքն Անտոնովը տեսնում է երազում եւ անմիջապես ուրվագծում այն:
- Ֆրեդերիկ Բանթինգ: Կանադացի բժիշկը մի անգամ արթնացել էր փորձարկում կատարելու մտքով, որը մեզ տվեց անփոխարինելի ինսուլինը:
- Նիլս Բոր: Բորն իր երազներից մեկում տեսել էր ատոմի կառուցվածքը: Դրա էլեկտրոնները եւ կորիզը նա տեսել էր արեգակնային համակարգի պտտվող մոլորակների տեսքով:
- Օտտո Լևի: Նոբելյան մրցանակի դափնեկիրը կարողացել է երազում տեսնել ոչ այլ ինչ, քան սրտային ազդակների նյարդային փոխանցումը:
- Ալբերտ Էյնշտեյն: Մի անգամ նա երազում տեսնում է կովերի նախիր` կանգնած էլեկտրական ցանկապատի մոտ: Ագարակատերը միացրել էր հոսանքը, եւ կովերը նույն պահին միաժամանակ ցատկել էին ցանկապատից: Սակայն հողագործը, ով կանգնած էր դաշտի մյուս ծայրում, պատկերն այլ կերպ էր տեսել. կովերը ցատկել էին մեկը մյուսի հետեւից, ինչպես «ալիք»: Արթնանալով՝ Էյնշտեյնը սկսել էր մտածել իր երազի մասին եւ եկել այն եզրակացության, որ նույն իրադարձությունը կարող է տարբեր երեւալ` կախված տեսադաշտից, ժամանակի եւ տարածության դեֆորմացիայի պատճառով: Այսպես է ստեղծվել հարաբերականության տեսությունը:
- Դմիտրի Մենդելև: Դմիտրի Մենդելեեւը շատ երկար է աշխատել քիմիական տարրերի պարբերական աղյուսակի վրա: Նա հստակորեն տեսնում էր աղյուսակի կառուցվածքը, սակայն գաղափար չուներ, թե ինչպես այնտեղ տեղավորեր այդքան շատ տարրեր: Երազում տեսնելով բոլոր տարրերը՝ ճշգրտորեն տեղադրված, նա արթնանում է եւ արագ գրում տեսածը մի կտոր թղթի վրա:
- Ֆրիդրիխ Բուրդախ: Ֆրիդրիխ Բուրդախն առավել խրթին երազ է տեսել: Գերմանացի այս ականավոր ֆիզիոլոգի տեսած երազները բացառապես արյունոտ են` բառի բուն իմաստով, քանի որ նա երազում տեսել էր արյան շրջանառության գաղափարը:
- Ֆրիդրիխ Կեկուլե: Գերմանացի քիմիկոսի երազում օձը կծել էր իր պոչը: Եթե դուք քիմիայի հետ ոչ մի կապ չունեք, ապա դժվար է պատկերացնել, որ այդ երազը նրան կարող էր բենզինի մոլեկուլի կառուցվածքի պատկերը ներշնչել:
- Մեսրոպ Մաշտոց: Մաշտոցը ստեղծել է հայոց գրերը, որն, ըստ նրա խոսքերի, հրեշտակն է իրեն ցույց տվել երազում: Ի դեպ, հայոց այբուբենն աշխարհի ամենաբարդ այբուբեններից մեկն է:
Կարդացեք նաև
Երբեմն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինչ որ մեկը հարություն է առել, այնինչ բժիշկներն արդեն արձանագրել էին նրա մահը...
Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության...
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է...
75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSc9pUk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384